Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը չորեքշաբթի կժամանի Հայաստան

10.07.2012, 14:17
ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը չորեքշաբթի պաշտոնական այցով Հայաստան կժամանի, հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահը չորեքշաբթի կժամանի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը չորեքշաբթի պաշտոնական այցով Հայաստան կժամանի, հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Այցի ընթացքում Վալենտինա Մատվիենկոն և պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: -0-