Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 15, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Փաշինյանը Լիլիթ Մակունցին նշանակել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

03.08.2026, 11:39
Փաշինյանը Լիլիթ Մակունցին նշանակել է  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Փաշինյանը Լիլիթ Մակունցին նշանակել է  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Լիլիթ Մակունցը նշանակվեց ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի գրասենյակից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ։

Ավելի վաղ Մակունցը զբաղեցնում էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը: 2025 թվականի օգոստոսի 8-ին նա հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսի 2-ից: