Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայ պատգամավորը քվեարկել է Ռուսաստանի` ԵԽԽՎ վերադառնալու դեմ. նա խոսել է պատճառների մասին

25.06.2019, 15:07
այ պատգամավորը քվեարկել է Ռուսաստանի` ԵԽԽՎ վերադառնալու դեմ:
Հայ պատգամավորը քվեարկել է Ռուսաստանի` ԵԽԽՎ վերադառնալու դեմ. նա խոսել է պատճառների մասին

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներն այսօր գիշեր բանաձև են ընդունել` ռուսական պատվիրակությունը հունիսյան նստաշրջանի աշխատանքների հրավիրելու վերաբերյալ:

ԵԽԽՎ 190պատգամավորից 118-ը կողմ են քվեարկել, 62 քվեարկել է դեմ, 10` ձեռնպահ: «Դեմ» քվեարկացների թվում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, իսկ նույն խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ձեռնպահ է քվեարկել:

Facebook-ի իր էջում Ռուբինյանը գրառում է թողել այս դեպքի առնչությամբ:

«Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է», - գրել է նա։

Նա ներկայացրել է նաև քվեարկության արդյունքները:

«Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը», - գրել է Ռուբինյանը։

Նա նշել է նաև, որ ի հեճուկս որոշ չարագուշակների, «մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը»:-0-