Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Պետքարտուղարությունը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցում․ Պետքարտուղարության փոխխոսնակ

02.08.2024, 13:51
Պատելը նշել է, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան
Պետքարտուղարությունը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցում․ Պետքարտուղարության փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում  անդրադարձել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիներին և Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին։ Այս մասին գրում է 1lurer.com-ը։ 

«Հարավային Կովկասի ավելի լայն իրավիճակի համատեքստում սա մի բան է, որում պետքարտուղարը և գերատեսչությունը շարունակում են խորապես ներգրավված լինել: Ես ձեզ համար նորություններ չունեմ, քանի որ դա վերաբերում է գործընթացին: Երբ խոսքը պահվող անձանց մասին է, մենք հստակ և հետևողական ենք եղել, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն և միջազգային իրավունքին համապատասխան, և պետք է հարգի նրանց մարդու իրավունքները, և դա վերաբերում է նաև այս դեպքին»,- ասել է պաշտոնյան։ 

Լրագրողը հարց է ուղղել Իրանի կողմից Հայաստանին իբր զենք վաճառելու մասին օրերս հրապարակված տեղեկությանը, որը կողմերը հերքել են, սակայն Պատելը նշել է, որ մեկնաբանություն չունի։ Նա հրաժարվել է պատասխանել նաև հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ հարցին։ Պատելը ողջունել է ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից հեռանալը։