Рейтинг@Mail.ru
USD
370
EUR
436.12
RUB
4.934
GEL
137.79
2026 թ. մայիսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Փաշինյան. վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա

28.09.2023, 12:53
Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը, հայտարարել է Փաշինյանը
Փաշինյան. վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ:

«Վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։ Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը», - ասաց Փաշինյանը:

Նա կարևորեց միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները:

Նա նաև նշեց, որ եթե այդ հայտարարություններին չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով՝ «դե մենք դատապարտել ենք»:

«Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական ու իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայվելու ակտեր»,- նշեց Փաշինյանը։-0-