Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ նախագահը Գևորգ Պապոյանին նշանակել է էկոնոմիկայի նախարար

05.03.2024, 13:48
Այս պաշտոնում նա փոխարինել է Վահան Քերոբյանին, ով աշխատանքից ազատվել էր 2024 թվականի փետրվարի 14-ին էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի պատճառով
ՀՀ նախագահը Գևորգ Պապոյանին նշանակել է էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի․/ԱՌԿԱ/․ Հանրապետության նախագահի մարտի 5-ի հրամանագրով՝ Գևւորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։ 

Այս պաշտոնում նա փոխարինել է Վահան Քերոբյանին, ով աշխատանքից ազատվել էր 2024 թվականի փետրվարի 14-ին էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի պատճառով։ 

Պապոյանը 2021 թվականի հունիսին կայացած ընտրություններից հետո ընտրվել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, իսկ նույն թվականի օգոստոսին դարձել ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախագահը։–0–