Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

30.10.2019, 10:52
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ քիչ առաջ քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման թիվ 296 բանաձևի ընդունման օգտին:

Բանաձևի օգտին քվեարկեց 405 կոնգրեսական, դեմ` 11–ը։

 Թիվ 296 բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ: 

Այն առաջարկել է հանրապետական Ադամ Շիֆը 2019 թվականի ապրիլի 8-ին, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը (որն արտահայտում է ԱՄՆ-ի` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու դիրքորոշումը) առաջ է քաշվել սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ 

«405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում: Ոգեկոչենք Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը», – գրել է նա Facebook–յան իր էջում: 

Վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել նաև իր Twitter–յան էջում` ողջունելով Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի պատմական քվեարկությունը:

«Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքն ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական ու հասարակական գործունեությունն ու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժն ու ոգևորությունը։ Այլևս երբեք!», – գրել է Փաշինյանը։

Բանաձևի մասին

Թիվ 296 բանաձևի քվեարկությունը տեղի ունեցավ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ:  Այն առաջարկել է հանրապետական Ադամ Շիֆը 2019 թվականի ապրիլի 8-ին, իսկ Սենատի թիվ 150 բանաձևը (որն արտահայտում է ԱՄՆ-ի` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու դիրքորոշումը) առաջ է քաշվել սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին:–0–