Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԱՀ նախագահի խոսնակը հերքում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին լուրերը

07.11.2020, 11:37
Վահրամ Պողոսյանը հերքում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին լուրերը
ԱՀ նախագահի խոսնակը հերքում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիրավորվելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ հերթական կեղծիքն է տարածում գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի մասին, թե իբր վերջինս վիրավորվել է:

Այս մասին գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook–յան իր էջում։

«Իհարկե, թշնամին խորը պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները», – նշել է Պողոսյանը:–0–