Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
+21

Հայկական ապրանքները պետք է համապատասխանեն ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափորոշիչներին. ՌԴ գյուղատնտեսության նախարարություն

Այսօր, 09:48
Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա
Հայկական ապրանքները պետք է համապատասխանեն ԵԱՏՄ  անասնաբուժական և բուսասանիտարական չափորոշիչներին. ՌԴ գյուղատնտեսության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/․ Հայաստանից ներմուծվող ապրանքները պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անասնաբուժական և բուսասանիտարական նորմերին, իսկ մատակարարները պետք է պահպանեն առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման նորմերը։ Դա պայման կդառնա այն ապրանքների ներմուծման վերականգնման համար, որոնց նկատմամբ սահմանափակումներ են գործում, հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը։

«Գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ապահովումը, ներառյալ հայ արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, պեստիցիդների նկատմամբ վերահսկողությունը, մատակարարումների հետագծելիությունը և այլ պարտադիր պահանջներ, այն ապրանքների ներմուծման վերականգնման կարևորագույն պայմաններն են, որոնց նկատմամբ ներկայումս գործում են սահմանափակումներ», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ՝ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպման արդյունքներով, փոխանցում է «Коммерсантъ»-ը։

Հայկական արտադրանքի՝ ՌԴ մատակարարումների սահմանափակումների մասին

Ռուսաստանը մայիսի վերջից փուլ առ փուլ սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների վրա՝ դա բացատրելով բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Սահմանափակումների ներքո են հայտնվել ծաղկային արտադրանքը, հանքային ջուրը, որոշ ըմպելիքներ և ալկոհոլային արտադրանքի որոշ տեսակներ, բանջարեղենը, մրգերը, հատապտուղները, խաղողը, կարտոֆիլը, չորամրգերը, ավելի ուշ՝ թարմ ձուկը և ձկնամթերքը, իսկ հուլիսի 27-ից՝ կաթնամթերքը։

Սահմանափակումները ներառում են նաև Ռուսաստանի տարածքով հայկական ծագման արտադրանքի տարանցման արգելքը դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։