Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Արմեն Շահնազարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար

22.01.2015, 14:56
Կառավարության որոշմամբ Արմեն Շահնազարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար, հինգշաբթի կառավարության նիստին հարցը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Արմեն Շահնազարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/  Կառավարության որոշմամբ Արմեն Շահնազարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար, հինգշաբթի կառավարության նիստին հարցը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նրա խոսքերով, Շահնազարյանը հունվարի 15–ին քաղծառայությունում տվյալ թափուր տեղի համար անացկացված մրցույթի հաղթողն է։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Շահնազարյանին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Նախկինում Շահնազարայնը երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։–0—