Рейтинг@Mail.ru
USD
375.19
EUR
438.75
RUB
4.9341
GEL
139.16
2026 թ. ապրիլի 14, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ազատվել է պաշտոնիցա

04.02.2021, 12:26
Սաֆարյանը Զբոսաշրջության կոմիտեի նախագահ է նշանակվել 2019թ.–ի մարտի 22–ին
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ազատվել է պաշտոնիցա
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանին։

Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։ Ազատման պատճառները չեն նշվում։

Սաֆարյանը Զբոսաշրջության կոմիտեի նախագահ է նշանակվել 2019թ.–ի մարտի 22–ին։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Հռիփսիմե Գրիգորյանին, ով 2018թ.–ի դեկտեմբերին կազմակերպված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել էր ԱԺ պատգամավոր։–0–