Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

«TÜV Rheinland» միջազգային ընկերությունը հաստատեց Ամերիաբանկի գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 միջազգային ստանդարտին

31.05.2016, 20:18
«TÜV Rheinland» միջազգային հեղինակավոր ընկերությունն Ամերիաբանկում իրականացրեց հերթական տարեկան աուդիտ և հաստատեց Բանկի գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:
«TÜV Rheinland» միջազգային ընկերությունը հաստատեց Ամերիաբանկի գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 միջազգային ստանդարտին

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Գերմանական «TÜV Rheinland» միջազգային հեղինակավոր ընկերությունն Ամերիաբանկում իրականացրեց հերթական տարեկան աուդիտ և հաստատեց Բանկի գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 Որակի կառավարման միջազգային ստանդարտին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ամերիաբանկն այն եզակի ընկերություններից է Հայաստանում, որի գործունեությունը սերտիֆիկացվել է ISO 9001:2015 նոր խմբագրությամբ ստանդարտի պահանջներին համապատասխան», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նոր՝ ISO 9001:2015 ստանդարտը շեշտն առավելապես դնում է ռիսկերի կառավարման վրա, ինչը ենթադրում է ռիսկերի ամբողջական բացահայտում և կանխարգելիչ գործողությունների սահմանում, միաժամանակ կարևորում է շրջակա միջավայրին առավել մեծ ուշադրության ցուցաբերումը, որակի քաղաքականությունը ռազմավարական նպատակների ներքո իրագործելը, ինչպես նաև հաճախորդներից բացի ընկերության մյուս շահառուների ակնկալիքների բավարարումը:

Ներկայացված պահանջներն Ամերիաբանկում առանձնակի ուշադրության կենտրոնում են, մասնավորապես ներդված են ռիսկերի կառավարման ժամանակակից համակարգեր, ինչպես նաև ներդրողների, բաժնետերերի, մատակարարների, աշխատակիցների հետ աշխատանքի կարգավորման քաղաքականություններ, գործընթացներ, կորպորատիվ կառավարման պրակտիկաներ և այլն:

Ամերիաբանկի որակի կառավարման համակարգն առաջին անգամ հավաստագրում է անցել 2009թ-ին և դրանից հետո Բանկն ամենամյա հերթական աուդիտների, ինչպես նաև երկու վերասերտիֆիկացման փուլերով հաստատել է իր համապատասխանությունը ISO միջազգային ստանդարտներին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով։ Ամերիաբանկը առաջին ներդրումային բանկն է Հայաստանում, որը 2007 թ.–ից տրամադրում է ներդրումային բանկային ծառայությունների լայն շրջանակ։–0–