Рейтинг@Mail.ru
USD
365.82
EUR
422.74
RUB
4.3644
GEL
139.91
2026 թ. օգոստոսի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

Երևանում նախատեսվում է ստեղծել միջազգային մակարդակի խաղային, հյուրանոցային, ժամանցային և զբոսաշրջային համալիր․ ծրագիրը գնահատվում է մոտ 500 մլն դոլար

07.08.2026, 10:15
Համալիրը նախատեսվում է ստեղծել «Դվին» հյուրանոցային համալիրի և «Seven Visions Resort & Places»-ի հետ համագործակցությամբ
Երևանում նախատեսվում է ստեղծել միջազգային մակարդակի խաղային, հյուրանոցային, ժամանցային և զբոսաշրջային համալիր․ ծրագիրը գնահատվում է մոտ 500 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 6-ին ընդունել է «Global Tribe Gaming» ընկերության ներկայացուցիչներին, հաղորդում է Էկոնոմիկայի նախարարությունը։

 

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և «Դվին» հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Թովմասյանը։

 

Ընկերությունը «Դվին» հյուրանոցային համալիրի և «Seven Visions Resort & Places»-ի հետ համագործակցությամբ նախատեսում է Երևանում ստեղծել միջազգային մակարդակի խաղային, հյուրանոցային, ժամանցային և զբոսաշրջային համալիր։

 

Ծրագրի ընդհանուր գնահատված ծավալը շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար է, որից 40 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ուղղել հարակից անշարժ գույքի զարգացմանը, այդ թվում՝ լրացուցիչ հյուրանոցային աշտարակի կառուցմանը։

 

Ծրագրով նախատեսվում է ստեղծել մոտ 1,000 աշխատատեղ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրի իրականացման, ինչպես նաև խաղային ոլորտի հարկային, լիցենզավորման, կարգավորման և վճարային համակարգերին առնչվող հարցեր։