Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Յունիբանկը վարկի համար ներկայացրել է Non-Cash օնլայն ծառայություն

27.06.2018, 15:50
«Non-Cash»            անկանխիկ սպառողական վարկերի համար այսուհետ կարելի է դիմել նաև           օնլայն` առանց բանկ  այցելելու, հայտնում է բանկի ծառայությունը:          
Յունիբանկը վարկի համար ներկայացրել է Non-Cash օնլայն ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. «Non-Cash»            անկանխիկ սպառողական վարկերի համար այսուհետ կարելի է դիմել նաև           օնլայն` առանց բանկ այցելելու, հայտնում է բանկի ծառայությունը:          

Յունիբանկն այդ կերպ էապես խնայում է իր հաճախորդների ժամանակը`           հնարավորություն ընձեռելով վարկի համար           դիմել ցանկացած պահի:

Հաճախորդների հարմարավետության ապահովման համար վարկի հայտը կարելի է լրացնել`   այցելելով ինչպես բանկի կայք` goo.gl/sjTTZJ,  այնպես էլ ֆեյսբուք:  

«Իր    մատճելի պայմանների և պարզ ընթացակարգի շնորհիվ,  «Non-Cash» վարկը հասանելի է           առավելագույն թվով հաճախորդներին:  Վարկը տրամադրվում է     անկանխիկ` քարտով,  մինչև           48 ամիս ժամկետով: Գումարը կազմում է մինչև     1 մլն ՀՀ դրամ, տոկոսադրույքը` 15% տարեկան»,- ասվում է հաղորդման մեջ:

Ինչպես նշվում է հաղոդման մեջ, վարկի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում`  սպասարկող աշխատակցին դիմելով,  այնպես էլ ինքնուրույն`           բանկի վճարային տերմինալների միջոցով:            Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: 

Սպառողական            վարկավորման շուկայում Յունիբանկն առաջատար բանկերից մեկն է,           ինչը մեծապես պայմանավորված է բնակչության համար վարկավորման մատչելի պայմանների ապահովմամբ:            Այսօր Յունիբանկն օրական տրամադրում է ավելի քան 1 000 վարկ: 


 «Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում հատկապես արագ և պարզ սպասարկմանը և ձգտում է         ծառայությունները մատուցել հաճախորդի համար ամենահարմար         տարբերակով:  Վարկերն առավել մատչելի դարձնելու համար այս տարի բանկի կողմից արդեն իսկ վերանայվեցին և նվազեցվեցին սպառողական վարկերի տոկոսադրույքները: Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում,         որ հնարավորություն ընձեռեց իր հաճախորդներին վարկի համար դիմել         նաև օնլայն: Այսօր մենք հայտի օնլայն տարբերակ ենք առաջարկում նաև         Non-Cash վարկի համար, որպեսզի մեր հաճախորդները կարողանան օգվտել         մեր ծառայությունից հենց իրենց տանը` առանց բանկ այցելելու և         առավել ևս հերթ կանգնելու»,- նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–