Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

«Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք է բերել Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75%–ը

15.12.2017, 16:40
Արտադրության արդիականացման համար ներդրվում է շուրջ 3 մլն դոլար։
«Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք է բերել Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75%–ը

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք է բերել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը, հաղորդում է գործարանի մամուլի ծառայությունը։

Արտադրության արդիականացման համար ներդնելով շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար՝ «Էմ Բի Կապիտալը» ծրագրում է կրկնակի ավելացնել արտադրության ծավալները՝ ընդլայնելով իրացման աշխարհագրությունն ու ամրապնդվելով առկա շուկաներում։

Առաջիկա աﬕսների ընթացքում կստեղծվի շուրջ 100 նոր աշխատատեղ։

Արտաշատի պահածոների գործարանի արտադրանքը վաճառվում է ARTFOOD ապրանքանիշի ներքո։ Գործարանն ամեն տարի արտադրում ու վերամշակում է մոտ 40 հազար տոննա հումք։ Արտադրանքի 35%–ն արտահանվում է։–0–