Կոնվերս Բանկ. Black Friday-ին՝ նաև Cash back-ով
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը` Black Friday-ի կապակցությամբ հայտարարում է հերթական Cash back ակցիան իր Visa virtual քարտապանների համար, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:
«Մենք գնահատում ենք մեր հաճախորդների հարմարավետությունը, կարևորում առցանց հարթակներում գործարքների անվտանգության ապահովումը և ստեղծում լավագույն պայմանները գնումների իրականացման համար: Այս անգամ Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում նոյեմբերի 26-ին՝ Black Friday-ի օրը, առցանց գնումներ կատարել Բանկի թվային Visa virtual քարտով և ստանալ մինչև 20.000 դրամի Cash back»,-ասել են Բանկում:
Նշվել է, որ Visa virtual-ը Հայաստանում ներդրված առաջին թվային քարտն է՝ նախատեսված առցանց գնումների համար: Այն ապահով է գնումների իրականացման ժամանակ, միաժամանակ անվտանգ՝ զեղծարարությունների համար: Քարտը ֆիզիկապես գոյություն չունի, ուստի և այն կորցնել հնարավոր չէ, ինչպես նաև փոխկապակցված չէ դրամական հաշվին, ինչի շնորհիվ հաճախորդների ֆինանսական միջոցները «հարձակումների» ժամանակ անհասանելի են երրորդ անձանց:
Visa virtual-ի մանրամասները` հետևյալ հղումով։
Ներբեռնելով Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածը, հաճախորդները կարող են ստանալ Վիզա Վիրտուալ քարտ անվճար:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:–0–