Հայաստանը հսկայական տուրիստական ներուժ ունեցող երկիր է. ՌԴ դեսպան
18.07.2014,
18:23
Հայաստանը հսկայական տուրիստական ներուժ ունեցող երկիր է, կարծում է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հսկայական տուրիստական ներուժ ունեցող երկիր է, կարծում է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
«Հայաստանը հսկայական տուրիստական ներուժ ունեցող երկիր է, նրա տարածքում կան մեծ քանակությամբ պատմական հուշարձաններ, մշակութային ժառանգության հետքեր և, իհարկե, բնության անձեռակերտ հուշարձաններ», - հայտարարեց Վոլինկինը Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղի՝ Տուրիզմի հայկական ինստիտուտի 22 շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ:
Նա ավելացրեց, որ տարեցտարի Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելանում է և առաջին հերթին՝ Ռուսաստանից այցելող զբոսաշրջիկների հաշվին:
Այս կապակցությամբ դեսպանը նշեց, որ Հայաստան է հրավիրել իր համադասարանցիներին և համակուրսեցիներին, ովքեր հանրապետություն այցելելուց հետո նշել էին, որ սա նրանց առաջին, սակայն ոչ վերջին այցելությունն է Հայաստան:
Վոլինկինը նաև նշեց, որ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիան, որի մասնաճյուղն ուսանողներն ավարտել են, տուրիզմի ոլորտում գործող խոշորագույն ուսումնական հաստատությունն է, որը մասնագետներ է պատրաստում պրոֆեսիոնալ տուրիստական կրթության գրեթե ողջ ցանկով:
Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն իր հերթին ընդգծեց, որ բուհի շրջանավարտների հիմնական մասն արդեն աշխատում է: «Մենք աշխատանք չենք փնտրում, աշխատանքն է մեզ փնտրում», - նշեց նա:
Տուրիզմի հայկական ինստիտուտը Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղն է, որը ՌԴ-ի խոշորագույն բուհերից մեկն է: Ինստիտուտը հիմնադրվել է 2011 թ.-ին, կրթական գործունեությունը սկսել է 2002 թ.-ից:-0-