Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Գիտական զբոսաշրջության ամբիոն է բացվել Տուրիզմի հայկական ինստիտուտում

11.06.2015, 18:23
Գիտական զբոսաշրջության ամբիոն է բացվել Տուրիզմի հայկական ինստիտուտում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց բուհի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։
Գիտական զբոսաշրջության ամբիոն է բացվել Տուրիզմի հայկական ինստիտուտում
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Գիտական զբոսաշրջության ամբիոն է բացվել Տուրիզմի հայկական ինստիտուտում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց բուհի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։

Նոր ամբիոնը բացվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի օժանդակությամբ։

«Աշխարհում գոյություն չունի մի ոլորտ, որը զարգանա առանց գիտության մասնակցության, առավել ևս այդպիսի ոլորտ է զբոսաշրջությունը, և եթե մենք առաջ շարժվենք`հիմնվելով գիտության վրա, ապա կկարողանանք զարգացնել ոլորտը, և երկրի կյանքը կփոխվի, ներդրումները կավելանան, կստեղծվեն նոր աշխատատեղեր»,– նշեց Մինասյանը։

Ըստ նրա`զբոսաշրջային ոլորտի աշխատանքը պետք է գնահատել ոչ թե նրանով, թե ինչ աճ է այն գրանցում, այլ հաշվի առնելով այն, թե ինչ շահույթ է ստացել երկիրը զբոսաշրջությունից և որքան աշխատատեղեր են ստեղծվել։

«Շատ կարևոր է այն փաստը, որ մենք ընթանում ենք գիտության ուղիով, և ցանկանում ենք գիտական կառույցներն ընդգրկել զբոսաշրջության ինստիտուտի համակարգում, մասնավորապես, վերջերս բացված գիտական զբոսաշրջության ամբիոնում, որպեսզի երիտասարդ գիտնականներին ներգրավենք այս բոլոր աշխատանքներին»,– ավելացրեց Մինասյանը։

Նա նշեց, որ Հայաստանում շատ են տաղանդավոր գիտնականները, ովքեր նոր ամբիոնի օգնությամբ կարող են հաջողության հասնել միջազգային ասպարեզում։

«Աշխարհի բազմաթիվ երկրներում գիտությունների ակադեմիաներն ակտիվ մասնակցում են զբոսաշրջության զարգացմանը` կիսելով իրենց գիտելիքներն ու փորձը, և հիանալի է, որ այժմ այդպես կլինի նաև Հայաստանում»,– ավելացրեց Մինասյանը։ -0-