Рейтинг@Mail.ru
USD
376.06
EUR
438.86
RUB
4.8219
GEL
139.47
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Քաթարցի գործարարներին հրավիրել են Հայաստան՝ Երևանում կայանալիք Զբոսաշրջային ցուցահանդեսին

06.05.2025, 15:47
Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը
Քաթարցի գործարարներին հրավիրել են Հայաստան՝ Երևանում կայանալիք Զբոսաշրջային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 4-ին Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ 

Պատվիրակությանն ընդունել է պալատի անդամ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ շեյխ Համադ բին Ահմեդ Ալ Թանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաթարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Գևորգյանը։

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-քաթարական համագործակցության խորացման ուղիները, ներդրումային հնարավորությունները և Հայաստանում Քաթարի ներդրումների խթանման մեխանիզմները։ 

Գևորգյանը կարևորել է երկկողմ համագործակցության զարգացումը, ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային ներուժը և հրավիրել գործարարներին այցելել Հայաստան՝ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և մասնակցելու ս․թ․ նոյեմբերին Երևանում կայանալիք Զբոսաշրջային ցուցահանդեսին։