Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Օրական մինչև 900 զբոսաշրջիկ է այցելում «ՏաԹևեր» ճոպանուղի

28.09.2012, 18:26
Հայաստանի հարավում գտնվող աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղի է այցելում օրական 300–900 զբոսաշրջիկ, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ» (RVVZ) հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը։
Օրական մինչև 900 զբոսաշրջիկ է այցելում «ՏաԹևեր» ճոպանուղի
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հարավում գտնվող աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղի է այցելում օրական 300–900 զբոսաշրջիկ, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ» (RVVZ) հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը։

Ըստ նրա, «RVVZ»–ի առաջիկա ծրագրերում ընդգրկված է «Տաթևի դարպասները» զբոսաշրջային գոտու զարգացումը, այդ թվում` հյուրանոցների և այլ զբոսաշրջային օբյեկտների շինարարությունը։

Մելքոնյանը նշեց, որ ճոպանուղու շահագործման ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերակառուցման աշխատանքներին։
«ՏաԹևեր» աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին գործարկվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին՝ հարյուրավոր հյուրերի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության ներկայությամբ։

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վանքը կազմում է 11 րոպե։ 

Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել՝ պատշոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու կարգավիճակը։.
Տաթևի վանքը խոշոր մշակութային կենտրոն է եղել` ձեռագրատնով, գրադարանով և հայտնի միջնադարյան համալսարաններից մեկով։

«Ռուբեն Վարդանյան և Վերոնիկա Զոնաբենդ» հիմնադրամը համախբում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից իրականացվող ծրագրերը։ –0–