Հայաստանից Ռուսաստան տուրիստական հոսքը 2025թ․–ին աճել է 6,8%–ով
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականին Հայաստանի քաղաքացիները զբոսաշրջության նպատակով 9,47 հազար ուղևորություն են կատարել դեպի Ռուսաստան, ինչը 6,8%-ով ավելի է, քան նախորդ տարի։
Այս ցուցանիշով Հայաստանը դասվել է դեպի Ռուսաստան ներգնա զբոսաշրջային հոսքի ուղղությունների երրորդ տասնյակում, նշվում է Ինտերֆաքսի հրապարակած ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության տվյալներում։
Բացի այդ, անցյալ տարի բոլոր նպատակներով օտարերկրյա քաղաքացիների ուղևորությունների ընդհանուր թիվը դեպի Ռուսաստան կազմել է 15,59 մլն, ինչը 6,9%-ով պակաս է, քան նախորդ տարի։
Այս ցուցանիշով Հայաստանը ներառվել է ներգնա հոսքի ուղղությունների առաջին տասնյակում. 2025 թվականին արձանագրվել է Հայաստանի քաղաքացիների 544,64 հազար ուղևորություն դեպի Ռուսաստան, ինչը 12,3%-ով պակաս է, քան 2024 թվականին։
ԱԴԾ վիճակագրությունը հաշվի է առնում սահմանահատումների քանակը, այլ ոչ թե եզակի այցելուների թիվը։