Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Գիդերի միջազգային ուսումնական կենտրոն է բացվել Երևանում

11.12.2014, 20:22
Գիդերի միջազգային ուսումնական կենտրոն է բացվել Երևանում։ Համապատասխան համաձայնագիրը հինգշաբթի ստորագրել են «Հայ գիդերի գիլդիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիա Բախշինյանը և Գիդերի ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի (WFTGA) նախագահ Ֆելիսիտաս Վրեսինգը։
Գիդերի միջազգային ուսումնական կենտրոն է բացվել Երևանում
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գիդերի միջազգային ուսումնական կենտրոն է բացվել Երևանում։ Համապատասխան համաձայնագիրը հինգշաբթի ստորագրել են «Հայ գիդերի գիլդիա» հասարակական կազմակերպության նախագահ Լիա Բախշինյանը և Գիդերի ասոցիացիայի միջազգային ֆեդերացիայի (WFTGA) նախագահ Ֆելիսիտաս Վրեսինգը։

«Այսօր շատ կարևոր օր է, քանի որ այդ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանում կսկսի գործել Գիդերի միջազգային ուսումնական կենտրոնը, որն առաջինն է տարածաշրջանում և ընդամենը երրորդը` աշխարհում»,– լրագրողներին ասաց էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը։

Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց Միջազգային համագործակցության գերմանական միության (GIZ), USAID, Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներին, ովքեր նույնպես մեծ ավանդ են ներդրել կենտրոնի ստեղծման մեջ։

Լիա Բախշինյանի խոսքով` ուսումնական կենտրոնը կնպաստի գիդերի մասնագիտական հմտությունների զարգացմանը։ «Ավարտելով դասընթացներն այլ երկրների գործընկերների հետ` Հայաստանի գիդերը կբարձրացնեն պրոֆեսիոնալիզմի մակարդակը։ Կդասավանդեն միջազգային մակարդակի երեք հայ մարզիչներ և ազգային մակարդակի ութ մարզիչներ։ Դասընթացը կտևի 2 շաբաթ` սկսած դեկտեմբերի 11–ից։ Հաջորդ դասընթացները կանցկացվեն արդեն հաջորդ տարվա մարտին»,– ասաց Բախշինյանը։

Առաջին փուլում, Բախշինյանի խոսքով, ուսում կստանա 12 մարդ, որոնցից վեցը կներկայացնեն Հայաստանի մայրաքաղաքն ու մարզերը, իսկ մյուս վեցը կժամանեն այլ երկրներից։

Ֆելիսիտաս Վրեսինգի խոսքով` այդ նախագիծը ստեղծվել է շատ երկար, և այն շատ կարևոր դեր է խաղում պրոֆեսիոնալների ուսուցման մեջ։ Կենտրոնը կգործի Երևանի պետական համալսարանի հետ սերտ համագործակցությամբ։ Դասընթացները կանցկացվեն ԵՊՀ շենքում։

Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության բաժնի պետ Մեխակ Ապրեսյանը, Մրցունակության ազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ԵՊՀ ներկայացուցիչները, Միջազգային համագործակցության գերմանական միության (GIZ), USAID–ն։

2012 թվականին Հայաստանում WFTGA–ի հետ համագործակցությամբ կազմակերպվել են գիդերի երկու միջազգային կրթական դասընթացներ։

WFTGA–ի միջազգային (տարածաշրջանային) ուսումնական կենտրոններ են գործում Կիպրոսում և Մալայզիայում։ -0-