Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Էկոնոմիկայի նախարարը հայտնել է ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտում ռեկորդային ցուցանիշների մասին

09.09.2025, 11:22
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է զբոսաշրջիկների թվի աճի և ոլորտում ռեկորդային ցուցանիշների մասին
Էկոնոմիկայի նախարարը հայտնել է ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտում ռեկորդային ցուցանիշների մասին

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է զբոսաշրջիկների թվի ևս մեկ աճի և ոլորտում ռեկորդային ցուցանիշների մասին։

Մասնավորապես, նա նշել է, որ 2024թ.-ի օգոստոսին ՀՀ է այցելել 300919 զբոսաշրջիկ, 2025թ.-ի օգոստոսին՝ 334396 զբոսաշրջիկ։

«Նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 33477 կամ +11,1%։ Զբոսաշրջային այցելությունների վիճակագրության մեջ այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը և օգոստոսը երբևէ գրանցված ամենաշատ Հայաստան այցելած զբոսաշրջիկներով մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներն են»,-նշել է Պապոյանը Facebook-յան իր էջում։