Բնապահպանության նախարարությունը կարող է արգելել քարանձավների վարձակալությունը
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնապահպանության նախարարությունը կարող է արգելք սահմանել երկրի քարանձավների վարձակալության նկատմամբ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
Հայաստանի մշակույթի նախարարությունն ապրիլին հայտնել էր քարանձավներն ու քարանձավային համալիրներն աճուրդի հանձնելու մտադրության մասին` արդեն 2017 թվականին վարձակալությամբ հանձնելու համար։ Որոշումը պայմանավորված էր զբոսաշրջային շահերով։
Այս նախաձեռնության հարցում բնապահպանները տագնապի մեջ հայտնվեցին, ասելով, որ քարանձավի տարածքներում կբացվեն ռեստորանային համալիրներ, որոնք կխախտեն էկոհամակարգը և կհանգեցնեն քարանձավների բուսական և կենդանական աշխարհների ոչնչացմանը։
«Կա որոշակի մտահոգություն քարանձավների էկոհամակարգի հնարավոր փոփոխության վերաբերյալ։ Անհրաժեշտ է օգտագործել ժամանակակից մեթոդներ և մեխանիզմներ` բնության հուշարձանները պահպանելու և դրանք բնապահպանության տեսանկյունից օգտագործելու նպատակով, այլ ոչ թե տեղափոխել զուտ տնտեսական շահի դաշտ»,– ասաց Մինասյանը։
Այս կապակցությամբ նա նշեց, որ նախարարությունները հարցումներ է ուղղել համապատասխան կառույցներ և խնդրել հաշվի առնել այդ մտահոգությունը։ Մինասյանը նաև չբացառեց, որ Բնապահպանության նախարարությունն արգելք կսահմանի դրանց օգտագործման նկատմամբ։ -0-