Рейтинг@Mail.ru
USD
377.69
EUR
446.88
RUB
4.9281
GEL
141.06
2026 թ. փետրվարի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Բանակցություններ են ընթանում Պեկինից և Շանհայից դեպի Հայաստան նոր չվերթներ սկսելու շուրջ․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Այսօր, 18:23
Հայկական ընկերություն կա, որի հետ մենք փոխհամաձայնության հուշագիր ենք կնքել, ասել է Լուսինե Գևորգյանը
Բանակցություններ են ընթանում Պեկինից և Շանհայից դեպի Հայաստան նոր չվերթներ սկսելու շուրջ․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայկական ընկերություն կա, որի հետ մենք փոխհամաձայնության հուշագիր ենք կնքել։ Հիմա նրանք բանակցում են Պեկինից կամ Շանհայից չինական խոշորագույն երկու ավիաընկերությունների հետ՝ հունիսից դեպի Հայաստան նոր չվերթներ սկսելու ուղղությամբ։

Այս մասին CivilNet-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Գևորգյանը նշել է, որ Չինաստանից զբոսաշրջիկների աճը կազմել է 37%՝ հասնելով շուրջ 45,000-ի։

«Դա այն պարագայում, երբ ուղիղ թռիչքը միայն Ուրումչիից է՝ ինդուստրիալ քաղաքից»,- նշել է կոմիտեի նախագահը։

Նրա խոսքով՝ չինացի զբոսաշրջիկները հաճախ օգտվում են տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներից՝ իրականացնելով խմբակային տուրեր Վրաստանի և Ադրբեջանի հետ։