Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

«Աերոֆլոտը» կրկին կգործարկի Կրասնոդար–Երևան չվերթերը

11.09.2025, 21:34
Այսօր Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնեց Կրասնոդարի օդանավակայանի գործունեության վերսկսման մասին
«Աերոֆլոտը» կրկին կգործարկի Կրասնոդար–Երևան չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Աերոֆլոտ» ավիաընկերությունը նախատեսում է սեպտեմբերի վերջից չվերթեր իրականացնել Կրասնոդարի օդանավակայանից դեպի Երևան, Ստամբուլ և Դուբայ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ավիափոխադրողի գլխավոր տնօրեն Սերգեյ Ալեքսանդրովսկուն։

«Աերոֆլոտը» նախատեսում է վերականգնել Կրասնոդարից միջազգային չվերթերի ծրագիրը», - նշել է Ալեքսանդրովսկին ճեպազրույցի ժամանակ։

Կրասնոդարի օդանավակայանը փակվել էր Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո: Կրասնոդարի օդանավակայանը 2022 թվականից ի վեր անվտանգության նկատառումներից ելնելով ինքնաթիռներ չի ընդունել: Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնեց օդանավակայանի գործունեության վերսկսման մասին: