Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանն ու Արցախը մասնակցում են «TTG Incontri» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Իտալիայում

10.10.2014, 15:33
Հայաստանը և Արցախը մասնակցում են «TTG Incontri» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը անցկացվում է հոկտեմբերի 9-11-ը Իտալիայի Ռիմինի քաղաքում, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Հայաստանն ու Արցախը մասնակցում են «TTG Incontri» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Իտալիայում
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը և Արցախը մասնակցում են «TTG Incontri» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը անցկացվում է հոկտեմբերի 9-11-ը Իտալիայի Ռիմինի քաղաքում, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Ցուցահանդեսին կմասնակցեն 130 երկրների շուրջ 2400 զբոսաշրջային ընկերություններ և ավելի քան 52 հազար այցելուներ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ իտալերենով:

Մասնակցությունը խոշորագույն այս ցուցահանդեսին նպատակ ունի խթանելու Հայաստանի և Արցախի զբոսաշրջությունը իտալական շուկայում և նպաստելու ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին: -0-