Արցախը մասնակցել է Լոնդոնի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
11.11.2013,
18:13
Արցախը հերթական անգամ մասնակցեց Եվրոպայի խոշորագույն զբոսաշրջային իրադարձություններից մեկին` «World Travel Market London-2013» զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տևեց նոյեմբերի 4-ից 7-ը Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում, հայտնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կայքը։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արցախը հերթական անգամ մասնակցեց Եվրոպայի խոշորագույն զբոսաշրջային իրադարձություններից մեկին` «World Travel Market London-2013» զբոսաշրջային ցուցահանդեսին, որը տևեց նոյեմբերի 4-ից 7-ը Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում, հայտնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կայքը։
Հաղորդագրության համաձայն, Արցախի տաղավարը ձևավորված էր ուրույն տեսքով և մեծ գրավչություն էր առաջացնում ինչպես զբոսաշրջային ոլորտի մասնագետների, այնպես էլ ցուցահանդեսի սովորական հաճախորդների մոտ:
Տաղավարում ներկայացված էր Արցախի զբոսաշրջային ռեսուրսների մասին գրականությունը, որը մեծ քանակությամբ բաժանվեց տաղավար հաճախողներին:
Արցախի տաղավար այցելողների որոշակի հատվածը նաև գործնական հետաքրքրություն էր ցուցաբերում ԼՂՀ նկատմամբ:
«World Travel Market»-ը զբոսաշրջային արդյունաբերության առաջատար իրադարձություններից է: Այն բացառիկ հնարավորություն է ընձեռնում գործարար համագործակցության, բանակցությունների կազմակերպման, տվյալ երկրի կամ տարածաշրջանի մասին տեղեկացվածության բարձրացման համար: Այս տարի գրեթե 49 000 զբոսաշրջության ոլորտի մասնագետ է մասնակցել ցուցահանդեսին 197 երկրից և տարածաշրջաններից:-0-