Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՌԴ–ից Հայաստան զբոսաշրջիկների թվի անկումը դեկտեմբերին փոխհատուցվել է Հնդկաստանից, Իրանի և Չինաստանից զբոսաշրջային այցելությունների աճով․ Ֆիննախ

04.02.2025, 11:05
Հայաստանում դեկտեմբերին գրանցվել է երկիր այցելող զբոսաշրջիկների թվի անկում, նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Մակրոտնտեսական զարգացումների ակնարկ. դեկտեմբերի 2024» զեկույցում
ՌԴ–ից Հայաստան զբոսաշրջիկների թվի անկումը դեկտեմբերին փոխհատուցվել է Հնդկաստանից, Իրանի և Չինաստանից զբոսաշրջային այցելությունների աճով․ Ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում դեկտեմբերին գրանցվել է երկիր այցելող զբոսաշրջիկների թվի անկում, նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության «Մակրոտնտեսական զարգացումների ակնարկ. դեկտեմբերի 2024» զեկույցում։

«Դեկտեմբերին գրանցվել է 1,9 տոկոսի անկում, իսկ 2024 թվականի նախորդ ամսվա համեմատ՝ 7,6 տոկոսով, դրան հիմնականում նպաստել է Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկների թվի նվազումը։ Իսկ անկումը հիմնականում փոխհատուցվել է Հնդկաստանից, Իրանից և Չինաստանից զբոսաշրջիկների թվի աճով»,- ասվում է հետազոտության մեջ։

Նշվում է նաև, որ 2024 թվականի արդյունքներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների, թիվը նախորդ տարվա համեմատ, նվազել է 7,6%-ով։

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել 130 148 զբոսաշրջիկ՝ 2023 թվականի դեկտեմբերի 132 709 զբոսաշրջիկի համեմատ։ Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ ամբողջ անցած տարվա արդյունքներով գրանցվել է մոտ 2,2 մլն զբոսաշրջային այցելություն։