Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Մայիսին Հայաստան է այցելել ավելի քան 167 հազար զբոսաշրջիկ

11.06.2024, 11:15
Այս տարվա մայիսին Հայաստան է այցելել 167 049 զբոսաշրջիկ՝ 2023 թվականի մայիսի 176 384-ի համեմատ, հայտնում է հանրապետության Զբոսաշրջության կոմիտեն
Մայիսին Հայաստան է այցելել ավելի քան 167 հազար զբոսաշրջիկ

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ Այս տարվա մայիսին Հայաստան է այցելել 167 049 զբոսաշրջիկ՝ 2023 թվականի մայիսի 176 384-ի համեմատ, հայտնում է հանրապետության Զբոսաշրջության կոմիտեն։ 

Ամենից շատ այս տարվա մայիսին Հայաստան են այցելել զբոսաշրջիկներ Ռուսաստանից (մասնաբաժինը` 42%), ինչպես նաև Վրաստանից (14%) և Իրանից (7%)։

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր իրականացնելու մասին, որը նախատեսում է 20 զբոսաշրջային կլաստերների ստեղծում և խթանում։