Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Երևանում միջազգային փորձագետները քննարկում են միջուկային անվտանգության և ռադիացիոն վնասի հարցերը

26.08.2013, 11:46
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային կենտրոնում երկուշաբթի մեկնարկել է  «Արտակարգ Իրավիճակներին արձագանքման միջազգային ռադիոլոգիական վարժանքների աջակցման ծրագիր և ռադիացիոն վնասների բժշկական կառավարում» թեմայով հնգօրյա սեմինարը, հաղորդում է ՀՊՃՀ մամուլի ծառայությունը։
Երևանում միջազգային փորձագետները քննարկում են միջուկային անվտանգության և ռադիացիոն վնասի հարցերը
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային կենտրոնում երկուշաբթի մեկնարկել է  «Արտակարգ Իրավիճակներին արձագանքման միջազգային ռադիոլոգիական վարժանքների աջակցման ծրագիր և ռադիացիոն վնասների բժշկական կառավարում» թեմայով հնգօրյա սեմինարը, հաղորդում է ՀՊՃՀ մամուլի ծառայությունը։

Սեմինարն անցկացվում է ԱՄՆ Էներգետիկայի պետդեպարտամենտի Միջուկային պաշտպանության ազգային ադմինիստրացիայի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) համագործակցության ծրագրի շրջանակներում։ Սեմինարին մասնակցելու և դասընթացներ անցկացնելու նպատակով Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի Էներգետիկայի պետդեպարտամենտի 11 բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը:

Սեմինարն իր մասշտաբով աննախադեպ է մինչ այժմ վերոնշյալ համագործակցության շրջանակներում իրականացրած սեմինարների շարքում: Մասնավորապես, սեմինարին մասնակցելու են հետևյալ գերատեսչությունների և կազմակերպությունների համապատասխան մասնագետները` ԱԻՆ,  Առողջապահության նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարություն, Տարածքային կառավարման նախարարություն, Գյուղատնտեսության նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Կրթության և գիտության նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ ոստիկանություն,  Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, «Հայկական ամոտային էլեկտրակայան» ՓԲԸ, «Տեխնատոմէներգո» ՓԲԸ, Երևանի պետական համալսարան և այլն:

Սեմինարի դասախոսություններն ուղեկցվում են ժամանակակից տեխնիկայի, սարքավորումների և տեխնոլոգիաների կիրառմամբ ռադիոակտիվ աղբյուրների հայտնաբերման վարժանքներով: –0–