Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

«Idram»-ն ներդիր է ներկայացրել iPhone-ի և Android-ի համար՝ վիրտուալ հաշիվը բջջային հեռախոսից կառավարելու նպատակով

18.07.2012, 17:24
«Idram» ընկերությունն iPhone և Android պլատֆորմների համար հատուկ ներդիր է մշակել և թողարկել, որը թույլ է տալիս կառավարել «Idram» համակարգի վիրտուալ հաշիվն անմիջապես բջջային հեռախոսից։ Ներդիրի պաշտոնապես ներկայացվել է չորեքշաբթի Երևանում։
«Idram»-ն ներդիր է ներկայացրել iPhone-ի և Android-ի համար՝ վիրտուալ հաշիվը բջջային հեռախոսից կառավարելու նպատակով
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/.  «Idram» ընկերությունն iPhone և Android պլատֆորմների համար հատուկ ներդիր է մշակել և թողարկել, որը թույլ է տալիս կառավարել «Idram» համակարգի վիրտուալ հաշիվն անմիջապես բջջային հեռախոսից։ Ներդիրի պաշտոնապես ներկայացվել է չորեքշաբթի Երևանում։

«Idram»-ը 2008 թվականի մայիսի 8-ին ստեղծված վճարային համակարգի օպերատոր է։ 2009 թվականի դեկտեմբերի 29-ին ընկերությունը ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի՝ դրամական փոխանցումների իրականացման արտոնագիր, իսկ 2012 թվականի մարտի 6-ից՝ ԿԲ-ն առաջին անգամ «Idram» ընկերությանն էլեկտրոնային փողերի թողարկման թույլտվություն է տվել։

Ինչպես շնորհանդեսին նշեց «Idram»-ի տնօրենի օգնական Գևորգ Պողոսյանը, ներդիրի օգնությամբ օգտագործողները կարող են գրանցվել, կանխիկացնել հաշիվը, փոխանցումներ և վճարումներ կատարել։

Էլեկտրոնային փողերի օգտագործման համար անհրաժեշտ է գրանցվել «Idram» համակարգում և էլեկտրոնային միավորներ կուտակել, որոնցից յուրաքանչյուրը համարժեք է 1 դրամի։ «Idram» միավորներ կարելի է ձեռք բերել ընկերության մասնաճյուղերից, POS-տերմինալներով, բանկերի մասնաճյուղերից, ինչպես նաև Visa, ArCa, MasterСard քարտերով։

Համակարգն ապահովում է պաշտպանության յոթ մակարդակներ, իսկ համակարգի հասանելիությունը կարելի է ստանալ առանց լրացուցիչ ծրագրերի օգտագործման, ինչպես հեռախոսից, այնպես էլ ցանկացած համակարգչից։ Տվյալ համակարգի օգտագործման համար օգտագործողների համար պարտադիր չէ բանկային հաշիւվ ունենալ, ինչպես դա կատարվում է ամերիկյան Paypal խոշորագույն դեբետային էլեկտրոնային վճարային համակարգի դեպքում։

«Idram»-ի էլեկտրոնային փողերը կարող են վերածվել արտասահմանյան համակարգերի ցանկացած այլ էլեկտրոնային փողերի։ Այսպես, Webmoney-ի հաշվից օգտագործողը կարող է իր էլեկտրոնային միավորները վերածել «Idram»-ի, և հակառակը։

«Idram»-ի գործունեությունն ուղղված է Ինտերնետ միջավայրում դրամական փոխանցումների իրականացման և ծառայությունների վճարման հնարավորությունների զարգացմանը։ -0-