Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Օլիմպիական խաղերի ընթացքում Չինաստանի հավաքականի հաջողությունը մարզիկներին պատրաստելու համակարգի մեջ է. ԲԿԴԳ ղեկավար

01.08.2012, 15:21
Լոնդոնի 2012թ.-ի Օլիմպիադայի ընթացքում չինական հավաքականի հաջողության գաղտնիքը ոչ թե բուսական հումքի օգտագործման մեջ է, որը դոպինգ չէ, սակայն ուժ ու եռանդ է հաղորդում, այլ վաղ տարիքից մարզիկներին պատրաստելու համակարգի մեջ, որը նախկինում եղել է Խորհրդային Միությունում, կարծում է ՌԴ Բժշկական կենսաբանական դաշնային գործակալության (ԲԿԴԳ) ղեկավար Վլադիմիր Ույբան:
Օլիմպիական խաղերի ընթացքում Չինաստանի հավաքականի հաջողությունը մարզիկներին պատրաստելու համակարգի մեջ է. ԲԿԴԳ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի 2012թ.-ի Օլիմպիադայի ընթացքում չինական հավաքականի հաջողության գաղտնիքը ոչ թե բուսական հումքի օգտագործման մեջ է, որը դոպինգ չէ, սակայն ուժ ու եռանդ է հաղորդում, այլ վաղ տարիքից մարզիկներին պատրաստելու համակարգի մեջ, որը նախկինում եղել է Խորհրդային Միությունում, կարծում է ՌԴ Բժշկական կենսաբանական դաշնային գործակալության (ԲԿԴԳ) ղեկավար Վլադիմիր Ույբան:

«Հիմնական սխեման ոչ բիոակտիվ հավելումների, ոչ էլ բուսական հումքի մեջ է, այլ այն համակարգը, որը մեզ մոտ գործում էր խորհրդային շրջանում: Չինացիները ոչինչ չեն ստեղծել, նրանք ամբողջովին մեր սխեման են կիրառել: Այդ ծրագիրն է արդյունք տալիս, ոչ թե դոպինգը և բիոակտիվ հավելումները»,- չորեքշաբթի Մոսկվայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին;

Ույբան պարզաբանել է, որ խորհրդային շրջանում  կրթական հաստատություններում սպորտային տաղանդ ունեցող աղջիկներին և տղաներին ընտրում և ուսման էին ուղարկում մանկապատանեկան մարզական դպրոցներ: Այնտեղ երեխաները գերազանց մարզական պատրաստվածություն էին անցնում և արդյունքում բարձր նվաճումներ էին ունենում: Ըստ նրա, Չինաստանում ներկա պահին անատոմիական և գենետիկ չափորոշիչներով են ընտրում տաղանդավոր երեխաներին, ինչը խոսում է այն մասին, որ կոնկրետ երեխայի մեջ բնության կողմից տրված է վազելու, կրակելու, լողալու և այլ ունակությունը: Այնուհետև երեխաներին ուղարկում են մարզական գիշերօթիկ դպրոցներ, մի քանի տարով վերցնում են ընտանիքից` պայմանագիր կնքելով ծնողների հետ: Դրանից հետո բոլորի համար անհայտ մարզիկներն օլիմպիական մեդալներ են նվաճում: Ույբան նշել է, որ Չինաստանում շուրջ 80 այդպիսի գիշերօթիկ դպրոց կա:  

«Մեկին ի բնե տրված է լողալու, մյուսին` վազելու, իսկ երրորդին՝ կրակելու ունակությունը: Մեզ մոտ կրկին սկսվել է այդ աշխատանքը, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր: Նրանք շահեցին այդ ժամանակը: Մեզ է պատկանում ամենատարեց թիմը, իսկ տարիքը փորձ է տալիս, ոչ թե պատանեկան հանդգնություն»,- վստահ է Ույբան: -0-