Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-7

Մովսիսյանը «Սպարտակի» կազմում անհատական ծրագրով էր մարզվում

14.11.2013, 16:28
«Սպարտակի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մարզվում էր անհատական ծրագրով, ասվում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Մովսիսյանը «Սպարտակի» կազմում անհատական ծրագրով էր մարզվում
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Սպարտակի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մարզվում էր անհատական ծրագրով, ասվում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մովսիսյանը ծնկի վնասվածք է ստացել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 16–րդ տուրի` Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ խաղում և չի կարողացել մինչև վերջ մնալ դաշտում։ «Սպարտակի» մարզման ընթացքում հարձարկվողը դաշտ դուրս չի եկել` սկզբում նա աշխատել է մարզադահլիճում, այնուհետև` ֆիզիոթերապևտի ղեկավարությամբ։

Մարզմանը մասնակցել են նաև վնասվածքներից հետո վերականգնման փուլում գտնվող Ռոմուլոն, Սերգեյ Բրիզգալովը, Ժոաո Կարլոսը և Անտոն Միտրյուշկինը։ Նրանք կանգնել են դաշտի անկյուններում, և նրանց հետ մենամարտերն արգելված են եղել, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։ -0-