Рейтинг@Mail.ru
USD
377.51
EUR
449.99
RUB
4.8812
GEL
140.49
2026 թ. փետրվարի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայտնի է Արթուր Աբրահամի հաջորդ մրցակցի անունը

20.01.2016, 11:11
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի մեքսիկացի Գիլբերտո Ռամիրեսի հետ:
Հայտնի է Արթուր Աբրահամի հաջորդ մրցակցի անունը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հաջորդ մենամարտը կանցկացնի մեքսիկացի Գիլբերտո Ռամիրեսի հետ, հայտնում է armsport.am–ը։ Աբրահամը մտադիր է պաշտպանել չեմպիոնական տիտղողը Ռամիրեսի հետ մենամարտում։

Ռամիրեսի պրոմոութեր Բոբ Արումը հաղորդել է, որ բռնցքամարտիկների միջև մենամարտը կկայանա Լաս Վեգասում։

«Այն կլինի երեկոյի երկրորդ կարևորագույն իրադարձությունը՝ Պակյաո-Բրեդլի մենամարտից հետո»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-