Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հովսեփյանը դարձել է Մինասյանի օգնականը

08.01.2013, 16:33
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օգնականը։ Նա նաև Հայաստանի հավաքականի մարզիչն է։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հովսեփյանը դարձել է Մինասյանի օգնականը
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի օգնականը։ Նա նաև Հայաստանի հավաքականի մարզիչն է։

«Հովսեփյանը կաշխատի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբում և կօգնի Մինասյանին»,– տեղեկացվում է Հայաստանի ամենատիտղոսակիր ֆուտբոլային թիմի կայքում։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ թիմի մարզչական շտաբի կազմում ընդգրկված են նաև Արթուր Մկրտչյանը, Վարազդատ Ավետիսյանը և Աշոտ Ավետիսյանը։

Սարգիս Հովսեփյանը Հայաստանի հավաքականի կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 1992 թ.-ին սեփական հարկի տակ Մոլդովայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվեց 0:0 հաշվով: Նա Հայաստանի բազմակի չեմպիոն է և Երկրի գավաթակիր: «Զենիթի» կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր, ռուսական առաջնության բրոնզե մեդալակիր է:

Հոկտեմբերին Հովսեփյանը նշեց Հայաստանի հավաքականում իր կարիերայի քսանամյա հոբելյանը:

Հայաստանի ազգային հավաքականի համար Հովսեփյանը 131 հանդիպում է անցկացրել, որոնց ընթացքում երկու գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:

«Փյունիկը» Հայաստանի տասնակի չեմպիոն է (տասը անգամ շարունակ հաղթել է 2001–2010թթ.–ն ընկած ժամանակահատվածում անցկացվող առաջնությունները), Հայաստանի Գավաթի քառակի դափնեկիր, Սուպերգավաթի յոթակի հաղթող։ –0–