Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չեխերի հետ լավ խաղի և հաղթանակի հույս ունի

06.09.2013, 13:00
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հուսով է, որ հայ ֆուտբոլիստները լավ խաղ ցույց կտան և կհաղթեն Չեխիայի հավաքականին այսօր Պրահայում կայանալիք խաղի ժամանակ` 2014 թվականի ԱԱ ընտրական փուլի շրջանակներում։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չեխերի հետ լավ խաղի և հաղթանակի հույս ունի
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հուսով է, որ հայ ֆուտբոլիստները լավ խաղ ցույց կտան և կհաղթեն Չեխիայի հավաքականին այսօր Պրահայում կայանալիք խաղի ժամանակ` 2014 թվականի ԱԱ ընտրական փուլի շրջանակներում։

«Միակ ցանկությունը լավ խաղ ցույց տալն ու հաղթելն է»,– հայտնեց Մինասյանը հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Ինչ վերաբերում է Չեխիայի հավաքականին, ապա, Մինասյանի խոսքով, այն շատ գրավիչ ֆուտբոլ է ցույց տալիս։ Գլխավոր մարզիչը միաժամանակ հիշեցրեց, որ չեխերի հետ խաղում վիճակագրությունը հայկական հավաքականի օգտին չէ։

«Չեխիան լավ թիմ է, և դա ապացուցել է Երևանում` Հայաստանի հավաքականին հաղթելով 3։0 հաշվով։ Բայց ես Երևանում ասել եմ, որ այդպիսի խաղերում հաղթում է նա, ով առաջինն է գոլ խփում»,– ավելացրեց նա։

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանը վեց միավորով չորրորդ տեղում է ընտրական խմբում։ Վեց խաղից հետո տասնչորս միավորով առաջատար են իտալացիները։ Այնուհետև բուլղարացիներն են` տասը միավորով, չեխերը` ինը, հայերն ու դանիացիները` վեցական միավորով, մալթացիները` երեք միավորով։ --0—