Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել, ՀՖՖ նախագահն այն չի ընդունել

28.03.2013, 19:12
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է տվել չեխերի հետ խաղում կրած խոշոր պարտությունից հետո, բայց ՀՖՖ–ի ղեկավար Ռուբեն Հայրապետյանն այն չի ընդունել, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել, ՀՖՖ նախագահն այն չի ընդունել
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է տվել չեխերի հետ խաղում կրած խոշոր պարտությունից հետո, բայց ՀՖՖ–ի ղեկավար Ռուբեն Հայրապետյանն այն չի ընդունել, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մարտի 26–ին Երևանում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման ժամանակ Հայաստանը չեխերին զիջել է 0։3 հաշվով։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը վերջին խաղերում անընդմեջ չորս պարտություն է կրել, ինչից հետո սոցցանցերում Մինասյանի հասցեին քննադատության ալիք է սկսվել` նրա հրաժարականի պահանջով։

Մինասյանը գլխավորում է ազգային հավաքականը 2010 թվականից։ -0-