Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Դանիա

10.06.2013, 18:50
Այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն, տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Դանիա
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Այսօր առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով ժամանեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն, տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

Վաղը` հունիսի 11-ին, Դանիայում կանցկացվի 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի հերթական հանդիպումը Դանիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:

Ինչպես Կոպենհագենից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղարը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանել է «Հիլթոն Կոպենհագեն Էյրփորտ» հյուրանոցում, որը Կոպենհագենի օդանավակայանի մերձակայքում է:

Այսօր երեկոյան Երևանի ժամանակով ժամը 21:00-ին Հայաստանի ազգային ընտրանին նախախաղային մարզում կանցկացնի Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը:

Մարզումից առաջ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդանի Մինասյանի մամուլի ասուլիսը:

Հայաստան-Դանիա հանդիպումը կայանալու է հունիսի 11-ին, Երևանի ժամանակով ժամը 22:15-ին, Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում:-0-