Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում

23.05.2017, 11:41
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Գեղասահքի բաց առաջնությունն է մեկնարկել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում նախօրեին մեկնարկել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

Առաջնությանը մասնակցում են տարբեր տարիքային խմբի շուրջ հարյուր գեղասահորդներ։

«Մրցումային առաջին օրը մեծահասակները ելույթ ունեցան կարճ ծրագրով»,– ասվում է հաղորդագրությունում։

Տղամարդկանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Սլավիկ Հայրապետյանը, երկրորդ տեղը` առաջնության նորեկ Կոնստանտին Մելնիկովը։

Կանանց պայքարում առաջատարն Անաստասիա Գալուստյանն է։

Իսկ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը առաջինն ու միակն է մեծահասակների մրցույթում։

Այսօր գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրով։ -0-