Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լատվիա, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի լատվիացիների հետ

01.09.2014, 14:31
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկացնի ընկերական հանդիպում Լատվիայի հավաքականի հետ:  
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լատվիա, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի լատվիացիների հետ
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Լատվիա, որտեղ սեպտեմբերի 3-ին կանցկացնի ընկերական հանդիպում Լատվիայի հավաքականի հետ: 

Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում: Խաղի սկզիբը Երևանի ժամանակով ժամը 21:45-ին:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Լատվիա են մեկնել Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին, Կամո Հովհաննիսյանը և Ալեքս Էնրիկե դա Սիլվան:
Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները կմիանան թիմին Լատվիայում:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրո-2016–ի ընտրական փուլին։ Հայ ֆուտբոլիստները որակավորման մրցաշարի արտագնա հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 7–ին դանիացիների հետ։

Հայկական թիմը Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հետ նույն խմբում է։ -0-