Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար

08.12.2025, 14:14
Ամանորին ընդառաջ սպասվում է վառ մարզական իրադարձություն․ Երևան կժամանեն ֆուտզալի թիմեր՝ մասնակցելու միջազգային ընկերական մրցաշարին
Երևանում կանցկացվի «Unibank Cup» ֆուտզալի միջազգային մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ամանորին ընդառաջ սպասվում է վառ մարզական իրադարձություն․ Երևան կժամանեն ֆուտզալի թիմեր՝ մասնակցելու միջազգային ընկերական մրցաշարին։

2025թ.-ի դեկտեմբերի 20-24-ը՝ Յունիբանկի աջակցությամբ, կանցկացվի «Unibank Cup» միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ղրղըզստանի հավաքականները։ Մրցաշարի կազմակերպիչն է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։ Հանդիպումները տեղի կունենա ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

«Unibank Cup»-ի անցկացումը` Յունիբանկի կողմից երկրում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը և առողջ ու ակտիվ ապրելակերպի խթանմանն ուղղված նախաձեռնությունների շարունակությունն է։ Բանկը հանդիսանում է ֆուտզալի Հայաստանի գործող փոխչեմպիոն՝ Unisport ակումբի գլխավոր հովանավորը։ Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանում Unisport-ն արդեն հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տոնում՝ ուրախացնելով իր երկրպագուներին:

Յունիբանկը նաև «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավորն է:

2026թ.-ին Յունիբանկը կշարունակի աջակցել մարզիկներին՝ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին, ինչպես նաև կնպաստի տարբեր մարզաձևերի զարգացմանը՝ ֆուտբոլ, ֆուտզալ, ըմբշամարտ, հեծանվասպորտ, ձյուդո և ժայռամագլցում։