Արոնյանը զգում է Հայրենիքի աջակցությունը շախմատի հավակնորդների մրցաշարում
25.03.2013,
13:45
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լոնդոնի շախմատի հավակնորդների մրցաշարում նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ կայացած պարտիայից հետո հայտնել է, որ զգում է հայ ժողովրդի աջակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լոնդոնի շախմատի հավակնորդների մրցաշարում նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ կայացած պարտիայից հետո հայտնել է, որ զգում է հայ ժողովրդի աջակցությունը։
Արոնյանը կիրակի ոչ–ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։ Երկու շախմատիստները շարունակում են զբաղեցնել Լոնդոնի շախմատի հավակնորդների առաջատարի դիրքերը։
«Ես զգում եմ, որ ինձ աջակցում են տանը։ Ինձ նամակներ են գրում, երբ ժամանակ է լինում` պատասխանում եմ։ Շատ հաճելի է զգալ, որ քո խաղը պետքական է»,– ասուլիսի ժամանակ ասել է Արոնյանը։
Ութ տուրից հետո Արոնյանն ու Կառլսենը հավաքել են 5.5–ական միավոր։ Երրորդ տեղում է Վլադիմիր Կրամնիկը` 4,5։ Ալեքսանդր Գրիշչուկն ունի 4 միավոր։ Ռուս Սվիդլերն ու իսրայելցի Գելֆանդը կիսում են հինգերորդ և վեցերորդ դիրքերը` 3,5–ական միավորով։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Թեմուր Ռաջաբովը` 3 և Իվանչուկը` 2,5 միավորով։
Նախորդ յոթ տուրերում Արոնյանը երեք հաղթանակ է տարել`Ռաջաբովի, Իվանչուկի ու Գելֆանդի նկատմամբ, չորսն էլ ոչ–ոքի է ավարտել (Կրամնիկի Սվիդլերի և Կառլսենի հետ)։
Հայ գրոսմայստերը երկուշաբթի հաջորդ պարտիան սևերով կխաղա Գելֆանդի հետ։
Բրիտանական մայրաքաղաքում անցկացվող մրցաշարը կավարտվի ապրիլի մեկին։ Մրցաշարին մասնակցում են Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Լևոն Արոնյանը (Հայաստան), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան) և Բորիս Գելֆանդը (Իսրայել)։
Ութ գրոսմայստերների երկշրջան մրցման հաղթողն իրավունք կստանա աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ պայքարել շախմատային թագի համար։
Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Շախմատային երեք համաշխարհային օլիմպիադաների (2006, 2008, 2012 թթ.), Լինարեսի, Վեյկ–ան–Զեյի գերմցաշարների հաղթող։ 2011 թվականին Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի կազմում դարձավ շախմատի աշխարհի թիմային ութերորդ առաջնության հաղթող։--0--