Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Արոնյանը հավակնորդների շախմատի մրցաշարի տասը տուրերից հետո կրկին առաջատար Անանդին զիջում է մեկ միավորով

25.03.2014, 18:22
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել բուլղարացի շախմատիստ Վեսելին Տոպալովի հետ Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի մրցաշարի 10–րդ տուրում և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին զիջում է մեկ միավոր։
Արոնյանը հավակնորդների շախմատի մրցաշարի տասը տուրերից հետո կրկին առաջատար Անանդին զիջում է մեկ միավորով
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել բուլղարացի շախմատիստ Վեսելին Տոպալովի հետ Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատի մրցաշարի 10–րդ տուրում և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին զիջում է մեկ միավոր։

Նույն տուրում ռուս Վլադիմիր Կրամնիկը զիջել է իր հայրենակից Պետր Սվիդլերին, Սերգեյ Կարյակին–Դմիտրի Անդրեյկին (երկուսն էլ Ռուսաստանի), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)–Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան) հանդիպումներն ավարտվել են ոչ–ոքի։

Տասը տուրից հետո Անանդը վաստակել է 6,5 միավոր, Արոնյանը` 5,5 միավոր, Կարյակինը, Մամեդյարովը, Սվիդլերը` 5–ական միավոր, Կրամնիկն ու Անդրեյկինը` 4,5–ական միավոր, Տոպալովը` 4 միավոր։

Մարտի 30–ին ավարտվող մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատի թագի համար պայքարել աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։–0–