Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Հայ ծանրամարտիկը նվաճեց Աշխարհի առաջնության ոսկե մեդալն ու սահմանեց համաշխարհային ռեկորդ

09.11.2018, 20:45
Հայ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Աշխարհի առաջնության ոսկե մեդալն ու սահմանեց համաշխարհային ռեկորդ։
Հայ ծանրամարտիկը նվաճեց Աշխարհի առաջնության ոսկե մեդալն ու սահմանեց համաշխարհային ռեկորդ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Աշխարհի առաջնության ոսկե մեդալն ու սահմանեց համաշխարհային ռեկորդ Թուրքմենստանում անցկացվող Ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ։

Մարտիրոսյանը հանդես եկավ մինչև 109 կգ քաշային կարգում և հաղթանակ տարավ։ «Հրում» վարժությունում աշխարհի նոր չեմպիոնը բարձրացրեց ռեկորդային քաշ` 240 կգ, իսկ «Պոկում» վարժությունում` 195 կգ։ Բարձրացված գումարային քաշը կազմեց 435 կգ։

Մարտիրոսյանը 2014թ.–ին անցկացված Երիտասարդական առաջնության ժամանակ նվաճել էր ոսկե մեդալ, իսկ 2016 թ.–ին Ռիոյի օլիմպիական խաղերում դարձել էր արծաթե մեդալակիր։

Ծանրամարտի աշխարհի 84–րդ առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 1–10–ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում։–0–