Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Մինասյան. Հայաստան-Իտալիա հանդիպման հաշիվը համապատասխանում է խաղին

16.10.2013, 10:36
Ֆուտբոլի Հայաստանի և Իտալիայի հավաքականների հանդիպման ոչ-ոքի հաշիվը համապատասխանում է խաղին, հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասաց հայկական թիմի մարզիչ Վարդան Մինասյանը։
Մինասյան. Հայաստան-Իտալիա հանդիպման հաշիվը համապատասխանում է խաղին
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլի Հայաստանի և Իտալիայի հավաքականների հանդիպման ոչ-ոքի հաշիվը համապատասխանում է խաղին, հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասաց հայկական թիմի մարզիչ Վարդան Մինասյանը։

Երեքշաբթի Նեապոլում տեղի ունեցած խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2։2 հաշվով։

«Հետաքրքիր խաղ էր, կարծում եմ, որ հաշիվը համապատասխանում է խաղին», - Մինասյանին մեջբերում է armsport.am-ը։

Պատասխանելով հարցին, թե ինչու ընտրական փուլում հայ ֆուտբոլիստներն ավելի հաջող ելույթ էին ունենում արտագնա խաղերին, Մինասյանը նշեց, որ Հայաստանի հավաքականի ուժեղ կողմը պաշտպանությունից հարձակման անցնելն է։ «Մենք այդ կերպ հաճախ խաղում ենք արտագնա խաղում։ Գուցե հիմնական պատճառը դա է»։

Նա նշեց նաև, որ բոլոր հարցերին կպատասխանի Երևանում տեղի ունենալիք ասուլիսի ժամանակ։

Ընտրական փուլի արդյունքում B խմբում հաղթողը Իտալիայի հավաքականն է, որը հավաքել է 22 միավոր։ Երկրորդ տեղը 16 միավորով գրավել են դանիացիները, երրորդը` չեխերը (15)։ Բուլղարիայի և Հայաստանի հավաքականներն ունեն 13-ական միավոր։ Աղյուսակի վերջին հորիզոնականում Մալթայի հավաքականն է, որն ունի 3 միավոր։ --0--