Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 11, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

Արոնյանը պարտվել է Անանդին թեկնածուների մրցաշարի առաջին տուրում

13.03.2014, 18:36
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին թեկնածուների մրցաշարի առաջին տուրում, որը մեկնարկել է հինգշաբթի Խանտի Մանսիյսկում։
Արոնյանը պարտվել է Անանդին թեկնածուների մրցաշարի առաջին տուրում
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին թեկնածուների մրցաշարի առաջին տուրում, որը մեկնարկել է հինգշաբթի Խանտի Մանսիյսկում։ 

Առաջին տուրի մնացած բոլոր հանդիպումները (Դմիտրի Անդրեյկին (ՌԴ)– Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ), Սերգեյ Կարյակին (ՌԴ)–Պետր Սվիդլեր (ՌԴ), Շահրիար Մամեդյարով (Ադրբեջան)–Վեսելին Տոպալով (Բուլղարիա)) ավարտվել են ոչ–ոքի հաշվով։

Արոնյանը երրորդ անգամ է մասնակցում թեկնածուների մրցաշարին։

Մրցաշարը կտևի մինչև մարտի 31–ը։–0–