Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Արոնյանը հաղթել է Բիլբաոի շախմատային մրցաշարի չորրորդ տուրում

11.10.2013, 10:28
Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Բիլբաոի Մեծ սաղավարտի եզրափակչի չորրորդ տուրում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
Արոնյանը հաղթել է Բիլբաոի շախմատային մրցաշարի չորրորդ տուրում
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Բիլբաոի Մեծ սաղավարտի եզրափակչի չորրորդ տուրում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Արոնյանը հինգշաբթի սև խաղաքարերով պարտության է մատնել Մաքսիմ Վաշյե–Լագրավին։ Մեկ այլ խաղում ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը և բրիտանացի Մայքլ Ադամսը ոչ–ոքի են խաղացել։

Երեք տուրերից հետո 6 միավորով առաջատար են Ադամսն ու Արոնյանը, այնուհետև Վաշյե–Լագրավն է 4 միավորով, քառյակը եզրափակում է Մամեդյարովը երեք միավորով։

Այդ մրցաշարում հաղթանակի համար ավելանում է 3 միավոր, ոչ–ոքիի համար` 1, պարտության համար` 0։ -0-