Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Արոնյանը հաղթեց Անանդին Ցյուրիխի մրցաշարում

31.01.2014, 11:14
Նորվեգացի Մագնուս Կառլսենը և հայ Լևոն Արոնյանը հաղթանակ են տարել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվող շախմատային մրցաշարի մեկնարկային հանդիպումներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Արոնյանը հաղթեց Անանդին Ցյուրիխի մրցաշարում
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Նորվեգացի Մագնուս Կառլսենը և հայ Լևոն Արոնյանը հաղթանակ են տարել Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվող շախմատային մրցաշարի մեկնարկային հանդիպումներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կառլսենը մրցաշարի առաջին օրը սպիտակ խաղաղաքարերով հաղթել է իսրայելցի Բորիս Գելֆանդին` կատարելով ընդամենը 37 քայլ։ Արոնյանը, ով ևս խաղում էր սպիտակներով, պարտության է մատնել Վիշվանաթան Անանդին։

Առաջին տուրի ևս մեկ հանդիպման ժամանակ, որի ընթացքում ուժերը չափեցին ամերիկացի Խիկարու Նակամուրան և իտալացի Ֆաբիանո Կարուանը, ոչ–ոքի է արձանագրվել։
Ցյուրիխի մրցաշարը կավարտվի փետրվարի 3–ին։ –0–