Արթուր Աբրահամը մտադիր է ջախջախել Շտիգլիցին չեմպիոնական տիտղոսի համար մենամարտում
20.11.2013,
14:42
Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մտադիր է ջախջախել գերմանացի բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կայանալիք մենամարտում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մտադիր է ջախջախել գերմանացի բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցին աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կայանալիք մենամարտում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտը տեղի կունենա 2014 թ.–ի փետրվարի 1–ին Գերմանիայում։
«Ցանկացած բռնցքամարտիկ մենամարտում է` աշխարհի չեմպիոն դառնալու համար։ Իմ չեմպիոնական գոտին ես վերցրել եմ Շտիգլիցից, սակայն նրա հետ կայացած երկրորդ մենամարտում պարտություն կրեցի ստացված վնասվածքի պատճառով։ Այժմ ես կրկին պետք է վերադարձնեմ գոտին հանգիստ քնելու համար։ Ես կջախջախեմ նրան և կրկին կդառնամ աշխարհի կրկնակի չեմպիոն», – հայտարարեց Աբրահամը։
Բռնցքամարտիկը նշեց, որ Շտիգլիցի նկատմամբ հաղթանակն այսօրվա դրությամբ նրա կյանքի գլխավոր գործն է։ Աբրահամը չի թաքցնում, որ պարտության դեպքում կարող է անգամ լքել ռինգը։
Աբրահամը չկարողացավ պաշտպանել WBO վարկածով երկրորդ թեթև քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ ռևանշ–մենամարտում` վնասվածքի պատճառով։ Մենամարտն անցկացվել էր Մագդեբուրգում` մարտի 23–ին։ Երկրորդ ռաունսում Աբրահամը վնասվածք ստացավ` ձախ աչքի մոտ հեմատոմա առաջացավ, իսկ երրորդ ռաունդից հետո աչքն ամբողջությամբ փակվեց։ Բժշկի զննումից հետո դատավորները որոշում կայացրեցին դադարեցնել մարտը` տեխնիկական նոքաութով հաղթանակ շնորհելով Շտիգլիցին
Աբրահամն աշխարհի չեմպիոն է դարձել WBO վարկածով երկրորդ միջին քաշում` 2012 թվականի օգոստոսին չեմպիոնի գոտին խլելով Շտիգլիցից, և տիտղոսը դեկտեմբերին պաշտպանել է ֆրանսիացի Մեհդի Բուադլոյի հետ մենամարտում։
Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսն է կրել IBF վարկածով միջին քաշում 2005-2009 թվականներին։ 2012 թվականին ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ ըստ "Boxsport" ամսագրի։–0–